ԱՀԱԶԱՆԳ Ամուլսար․ պայքարը Հայաստանի ջրերի պաշտպանության համար շարունակվում է Մանրամասն
Հիմնադրված է 16.01.2013

Բնապահ­պանությունը Հայաստանա­պահպանություն է

Մենք բոլորս պատասխանատու ենք մեր, ապագա սերունդների և բնության առջև։

Ինչու ենք մենք ստեղծվել

Մենք՝ Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիներս, փաստում ենք, որ Հայաստանում մեծ թափով ընթանում է Հայաստանի էկոգաղութացում օտար կապիտալի և ներքին օլիգարխիայի կողմից բնական պաշարների լայնածավալ ու անխնա շահագործման արդյունքում։

Մենք ահազանգում ենք մեր երկրի բնության ամայացման ու թունավորման մասին, որն էլ Հայաստանին սպառնում է էկոարտագաղթով ու էկոգաղութացմամբ։ Մենք գիտակցում ենք, որ իրավիճակը հնարավոր է շտկել մեր բնապահպանական ներուժի համախմբմամբ և համակարգված գործադրմամբ։

ՀԲՃ-ի նպատակն է մեր բնության պահպանությունը, ինչպես նաև սոցիալական արդարության ապահովումը բնության հետ ներդաշնակ զարգացման միջոցով։

Սկզբունքներ

Ինչպես ենք աշխատում

Իրականացնում ենք բնապահպանական մշտադիտարկում, կազմակերպում և համակարգում գործողություններ։

01Օրինականություն
02Թափանցիկություն
03Հաշվետվողականություն
04Բանականություն
Համակարգողներ

Կամավորներ, ոչ թե աշխատակիցներ

Տարիների ընթացքում համակարգող խմբի անդամները փոխվել են, և յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով մասնակցել է գործընթացին։

ԱՇ Աննա Շահնազարյան
ԱԽ Անի Խաչատրյան
ԱԳ Արփինե Գալֆայան
ԼԳ Լևոն Գալստյան
ՄՍ Մարիամ Սուխուդյան
Կապ

Գրեք կամ զանգահարեք

Երևան, Սպենդիարյան փ. 5, բն. 24 +374 99 530 588 (WhatsApp) +374 93 816 714 armecofront@gmail.com

ՀԲՃ-ն ունի 4 աշխատանքային խումբ։ Միացի՛ր մեկին։