Հայաստանի կոտրվող ողնաշարը ֆիլմի ցուցադրություն Կապանում – SOS KAPAN
Միջոցառման մասին
Ո՞վ և ինչպե՞ս է շահագործում Հայաստանի ընդերքը: Ի՞նչ բնապահպանական, առողջապահական և սոցիալական խնդիրների է հանգեցնում հանքերի շահագործումը: Եվ, վերջապես, ի՞նչ է ստանում հայ ժողովուրդն այդ ամենից…
Մենք ամեն օր արթնանում, քայլում, խոսում, քնում ենք, իսկ հանքարդյունաբերական անքուն շարժիչը շարունակում է աշխատել: Տարին 12 ամիս թունավորվում է մեր հայրենի հողը, ջուրը, օդը… Սա պատերազմ է առանց զենքի: Պատերազմ, որտեղ մենք կրում ենք պարտություն պարտության հետևից, և այս աղետի համար պատասխանատու ենք յուրաքանչյո´ւրս: Մեր անտարբերության, չիմացության ու վախերի պատճառով մենք ամեն օր կորցնում ենք այն, ինչ պետք է ապահովի մեր ու մեր սերունդների անվտանգ և առողջ ապագան հայրենի երկրում:
Կապան քաղաքացիական շարժումը հրավիրում է «Հայաստանի կոտրվող ողնաշարը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությանը:
Մարտի 4-ին՝ ժամը 17:00-ին, Կապանի մշակույթի պալատի փոքր դահլիճում:
Ֆիլմը նկարահանվել է Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) կողմից և պատմում է Սյունիքում իրականցվող գիշատիչ հանքարդյունաբերության առաջ բերած խնդիրների մասին: Ցուցադրությանից հետո ՀԲՃ-ի անդամները կպատասխանեն ներկաներին հետաքրքրող հարցերին:
